Էյֆելյան աշտարակից շտապ տարհանել են բոլոր այցելուներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2013 12:45

Ֆրանսիայի իրավապահ մարմինները հաստատել են այն տեղեկությունը, որ  ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ անանուն զանգը ստանալուց հետո  Էյֆելյան աշտարակի տարածքում հայտարարվել է համընդհանուր տարհանում:

Ինչպես հայտնում են եվրոպական ԶԼՄ-ները,  Փարիզի ոստիկանությունը նման զանգ է ստացել շաբաթ, օրվա երկրորդ կեսին, որից հետո ստիպված  Փարիզի ամենատեսարժան վայրը լքել է 1500 զբոսաշրջիկ ու սպասարկող անձնակազմը:

Զանգվածային որոնողական օպերացիայի արդյունքում ոչ մի ռումբ չի հայտնաբերվել: Ի դեպ, վերջին մի քանի տարին ոստիկանությունը հաճախ է  ստանում ահաբեկչության սպառնալիքով զանգեր, նպատակակետը Էյֆելյան աշտարակն է: Բոլոր դեպքերում   նմանատիպ զանգերին հաջորդում են զանգվածային տարհանումն ու որոնողական օպերացիան:

Դիտվել է 1490 անգամ:
Print Friendly

Leave a Reply