Հայրը փրկվել է հրդեհից` 5 երեխաներին թողնելով այրվող բնակարանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2013 12:42

Ֆրանսիական Սեն-Կանտենե քաղաքում հրդեհի ժամանակ  երկուսից տասը տարեկան հինգ երեխա է զոհվել: Ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի օրը, մարտի 31-ի գիշերը: Երեխաները հյուր էին եկել հոր մոտ, քանի որ ծնողները բաժանված էին: Նրանք պատրաստվում էին միասին տոնել Սբ.Զատիկը:

Գիշերը ծխի հոտ զգալով, հայրը թռչում է երկրորդ հարկի պատուհանից, թողնելով երեխաներին մահանալու կրակի մեջ: Հարևանները կանչել են հրշեջների և բժիշկների, տղամարդը հոսպիտալացվել է, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Միայն հիվանդանոցում նա պատմել է, որ երեխաները տանն են, սակայն նրանց փրկել չի հաջողվել. ծխից հրշեջներին չեն պաշտպանել  նույնիսկ հատուկ դիմակները: Երեխաները  շնչահեղձ են եղել: Նախնական տվյալներով կատարվածը դժբախտ դեպք է:

Դիտվել է 1447 անգամ:
Print Friendly

Leave a Reply