Վարդենիսում 250 հակ անասնակեր է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 1, 2013 12:38
Մարտի 31-ին, ժամը 13.27-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքումում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զ.Անդրանիկի փողոցի թիվ 121 հասցեում գտնվող անասնագոմի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.11-ին, մարվել` 15.45-ին: Այրվել է Ա. Գալստյանին պատկանող 250 հակ պահեստավորված անասնակեր:
Դիտվել է 871 անգամ:





Facebook
Tweet This