Կորած երեխան գտնվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 1, 2013 12:35

Մարտի 31-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գոգավան գյուղի մոտակայքից կորել է 4-5 տարեկան տղա երեխա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կապ է հաստատվել Միխայելովկայի գյուղապետի հետ, ով հաղորդեց, որ ժամը 16.10-ի սահմաններում գյուղի մոտակայքում 2008 թ. ծնված Ստյոպա Փնջոյանին հայտնաբերել են գյուղի մոտակա դաշտում և փոխանցել ծնողներին:

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply