ԱՄՆ-ում օգտագործում են ՌԴ-ի զոհված երեխաների օրգանները.ԱԳՆ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2013 12:35

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ում փորձել են օգտագործել  զոհված երեխաների օրգանները, հայտնում է “Իզվեստիան”: Հրատարակության տվյալներով, հայտնի է առնվազն 2 նմանատիպ դեպք:

Ռուս երեխաների օրգանների օգտագործման թեման քննարկվում է անցած տարվա վերջից, երբ ընդունեցին “Դիմա Յակովլևի օրենքը”, որով ԱՄՆ-ում  արգելվում է որդեգրել ռուս որբուկներին:

Խորհրդարանականները խնդիրը դիտարկել են որպես հիշյալ արգելքի փաստարկ: Սակայն, ոչ մի պաշտոնական տվյալ չեն կարողացել ներկայացնել: Փետրվարին ՌԼԴԿ կուսակցությունից պատգամավոր Ալեքսանդր Ստարովոյտովը նամակ է ուղղել ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին` ունեցած տեղեկությունները տրամադրելու խնդրանքով:

Ինչպես թերթն է հայտնում, ԱԳՆ-ն` ի դեմս վարչության պետի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի, դրական պատասխան է տվել այդ հարցմանը: Պաշտոնյայի պատասխանում ասվում է, որ դիվանագետները տվյալներ ունեն  զոհված երեխաների օրգանները օգտագործելու առնվազն 2 փաստի վերաբերյալ , մասնավորապես` 6-ամյա Ա.Գեյկոյի (2003.) և Ի.Կարգինցևի (2005, վերջինիս տարիքը չի նշվում): Ռյաբկովի նամակում ասվում է, որ բոլոր նմանատիպ դեպքերի մասին ռուսական կողմը չի կարող իմանալ, քանի որ “ տվյալ հարցերով վիճակագրություն չի արվում”:

Ընդհանուր առմամբ, նշում է ԱԳՆ-ն, ԱՄՆ-ում “ փոխպատվաստում ստանալու կանոնները հեշտացվում են”, քանի որ նահանգներից շատերում գործում է տիպային` ”Անատոմիական նվիրատվության վերաբերյալ օրենքը”: Այդ օրենքի համաձայն, մահացածից կարելի է օրգանները վերցնել նաև առանց հիվանդի կամ էլ հարազատների համաձայնության:

Դիտվել է 1625 անգամ:
Print Friendly

Leave a Reply