Փրկարարները բացել են դուռը, և անգիտակից բնակիչը հիվանդանոց է տեղափոխվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 1, 2013 12:33
Մարտի 31-ին, ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Սերոբի փողոցի թիվ 3 շենքի 8-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 19.24-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1982 թ. ծնված Լիլիթ Ալեքսանյանին` անգիտակից վիճակում:
Վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Դիտվել է 1032 անգամ:





Facebook
Tweet This