Ավարտվեց Սարգսյան-Օբամա հանդիպումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | April 13, 2010 0:19

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը:

Այն սկսվել էր նախատեսվածից (22:30) ուշ և տևել մոտ 50 րոպե:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Սերժ Սարգսյանը և Բարաք Օբաման անդրադարձել են նաև   Հայաստանի և   Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ընթացքին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի վերաբերյալ

Սա Սերժ Սարգսյանի ու Բարաք Օբամայի առաջին հանդիպումն էր:

Օբամա-Էրդողան հանդիպումը նախատեսված է ապրիլի 13-ին:

Դիտվել է 1558 անգամ:
Print Friendly

Leave a Reply