Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան շրջվել է և բռնկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 1, 2013 12:22

Ապրիլի 1-ին, ժամը 00.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Թալին-Ներքին Բազմաբերդ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59-րդ կմ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, “Օպել Աստրա” մակնիշի 35 LV 287 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.45-ին, մարվել` 00.57-ին: Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ: ՃՏՊ-ի հետևանքով վարորդ` 1986 թ. ծնված Հ. Հովհաննիսյանը և ուղևոր` 1984 թ. ծնված Ա. Զոզանյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` “1-03” ծառայության աշխատակիցների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Թալին քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևան քաղաքի “Մալաթիա” բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների վիճակը գնահատել են լավ:

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply