ՃՏՊ Նորատուս գյուղի մոտակայքում, 31-ամյա վարորդը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 1, 2013 12:18

Ապրիլի 1-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի մասին տեղեկացվել են «1-03» ծառայության աշխատակիցները:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում “ՎԱԶ-2106” մակնիշի 65 ST 762 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` “1-03” ծառայության աշխատակիցները` վարորդ` 1982 թ. ծնված Էդգար Աղաբաբյանին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, այնուհետև` Երևանի “Սրբ. Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն, որտեղ ստացած ծանր մարմնական վնասվածքներից մահացել է:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply