Կրեմլի ու կառավարության պաշտոնյաները հաշվետվություն են ներկայացրել տարեկան եկամուտների մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2013 12:05

Բոլոր այդ տվյալները կհրապարկվեն ապրիլի կեսին:

Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դ.Պեսկովը հայտնել է.” Եկամուտների վերաբերյալ բոլոր հայտարարագրերը ներկայացված են: Երկու շաբաթում դրանք կմշակվեն ու կհրապարակվեն: Ամսվա կեսին այդ տվյալները կտեղադրվեն նախագահի կայքում”:

Հարկային հայտարարագրեր են ներկայացրել նաև նախարարների կաբինետի բոլոր անդամները:

Երկրի ղեկավարությունը դեռևս  հաշվետվություն է ներկայացնում միայն իրենց 2012-ի եկամուտների վերաբերյալ:

Ծախսերի մասին տեղեկությունը, անցած տարի ընդունված օրենքի համաձայն, կներկայացվի արդեն 2014-ից, այն վերաբերելու է 2013-ին կատարված խոշոր ծախսերին:

Ի դեպ, Վլադիմիր Պուտինը 2011-ին, երբ վարչապետ էր, աշխատել էր տարեկան 3,6 մլն ռուբլի. որպես սեփականություն ուներ մեկ բնակարան, հողատարածք, 3 հայրենական ավտոմեքենա ու մեքենայի կցորդ:

Մեդվեդևը,  հրապարակված հայտարարագրի համաձայն, նախագահության ժամանակ աշխատել է   3,3 մլն ռուբլի էր, ունի 2 ավտոմեքենա, մեկ բնակարան (կնոջ հետ համատեղ):

 

Դիտվել է 1756 անգամ:
Print Friendly

Leave a Reply