Գերմանիայում ցրտից սատկել են տիզերի կրկեսի արտիստները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2013 11:02

Գերմանիայում ցրտերի պատճառով սատկել են տիզերի կրկեսի բոլոր 300  արտիստները:

Կրկեսի տնօրենը պատմել է, որ առավոտյան արթնանալով  բացել է այն տուփը, որով արտիստների  ամբողջ խումբն էր տեղափոխվում, ու  հայտնաբերել խեղճերի չորացած մարմիները:

Քյոլնի արվարձանում ելույթի համար կրկեսը ստիպված էր սատկած տիզերին փոխարինողներ գտնել:

50 նոր տիզ-արտիստներ հատուկ ուսումնառություն են անցել տեղի համալսարաններից մեկում:

Անցած կիրակի նորաթուխ արտիստներն առաջին անգամ ելույթ են ունեցել հասարակության առջև, ինչպես նաև  մասնակցել հատուկ` տիզային ֆուտբոլին:

Դիտվել է 1593 անգամ:
Print Friendly

Leave a Reply