Ռիո դե Ժանեյրոյում զբասաշրջիկին բռնաբարել են ավտոբուսում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2013 10:53

Բրազիլիայի ոստիկանությունը տեղեկացրել է օտարերկրացու բռնաբարության ու նրան թալանելու մասին: Դեպքը կատարվել է  Ռիո դե ժանեյրոյում, որտեղ ի դեպ պետք է անցկացվի  2016-ի Օլիմպիադան:

Կնոջը բռնաբարել են երթուղային միկրոավտոբուսում: Չարագործները մտել են ավտոբուս, դուրս հանել ուղևորներին, իսկ կնոջն ու նրա երիտասարդ ընկերոջը քաղաքի ծայրամաս  տեղափոխել: Կնոջը բռնաբարել են ընկերոջ աչքի առջև, մի քանի ժամ: Երիտասարդին էլ ծեծել են ու  ձեռնաշղթաներ հագցրել:

Իսկ մինչ այդ  նրանց ստիպել են հանել փողերը քաղաքային բանկոմատների քարտերից:

Ոստիկանների խոսքով, չարագործները ձերբակալվել են: Իսկ զբոսաշրջիկների ազգությունը չի հայտնվում:

Դիտվել է 1834 անգամ:
Print Friendly

Leave a Reply