Ֆիլիպիններն ԱՄՆ-ից մարջանային խութերի համար փոխհատուցում է պահանջում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2013 10:34

Ֆիլիպինների իշխանություններն ԱՄՆ-ից փոխհատուցում են պահանջում մարջանային խութերը վնասելու համար:

ԱՄՆ-ն  արգելոցային գոտում գտնվող այդ հատվածում, ծանծաղուտի վրա է  նստեցրել ռազմանավը, որը  մոտ 10 շաբաթ է անցկացրել այնտեղ: Այդ ժամանակահատվածում, ֆիլիպինյան կողմի գնահատմամբ, վնասվել 4 հազար խութ:

Մանիլան այդ վնասը գնահատում է առնվազն 2 մլն դոլար:

Թուբահաթա խութը ՅՈՒՆԵՍԿՈ-ի Ազգային ժառանգություն է համարվում: Այն փրկելու համար ամերիկացիների նավը կտրատել են մասերի, որի վերջին կտորը դուրս է բերվել մարտի 30-ին:

Դիտվել է 1565 անգամ:
Print Friendly

Leave a Reply