Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առթիվ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 1, 2013 9:48

Հայաստանի ասորական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ: Չեմ կասկածում, որ դուք այս գեղեցիկ տոնը նշելու եք արժանի շուքով և հանդիսավորությամբ` պահպանելով հավատարմությունը ձեր ազգային ավանդույթներին:

Հայ և ասորի ժողովուրդների դրացիությունն ու բարեկամությունը, համագործակցությունն ու մշակութային փոխհարստացումը դարերի պատմություն ունեն: Հայաստանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում` հայերի և ասորիների ներկա սերնդին բախտ ու պատիվ է վիճակվել շարունակել ու նորովի զարգացնել այդ ավանդույթները:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորելով բնության զարթոնքը խորհրդանշող այս տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ, որ նոր տարում բազմապատկվեն ձեր հաջողությունները: Վստահ եղեք, որ մեր ընդհանուր հայրենիքը շատ ավելի ուժեղ է ձեզնով և ձեր հաջողություններով:

 

Դիտվել է 1065 անգամ:
Print Friendly

Leave a Reply