Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սուրբ Զատիկը նշել է երևանցիների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 31, 2013 22:42

Սուրբ Զատկի տոնը համաքաղաքացիների հետ նշելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածք, ներկա գտնվել կազմակերպված միջոցառմանը: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը նախ մոմ է վառել եկեղեցում, որից հետո եկեղեցու բակում հավաքված երևանցիների հետ միասին շրջել է տոնի կապակցությամբ բացված ծիսական փոքրիկ սեղանների շուրջ և շնորհավորել ներկաների Սուրբ Զատիկը:
Այնուհետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Զատկի տոնի կապակցությամբ տարածքում կազմակերպված միջոցառումը մեկնարկել է Հոգևոր հովվի տերունական աղոթքով և օրհնության կարգով, որից հետո քաղաքապետը ավանցիների հետ միասին, տոնին համահունչ ծիսակարգով, շնորհավորել է ներկաների Սուրբ Զատիկը:
Տարոն Մարգարյանն, ավանդույթի համաձայն, այցելել է նաև հին Ավանի Սուրբ Ծիրանավոր եկեղեցու հարակից տարածք: Հարկ է նշել, որ չնայած եկեղեցին կիսավեր է, այդուամենայնիվ եկեղեցական բոլոր տոներն այստեղ միշտ մեծ շուքով են նշվում: Հերթական Սուրբ Զատկի տոնը ևս բացառություն չէր: Տոնին համահունչ զարդարված սեղաններից բացի, այստեղ ևս այն ուղեկցվում էր ազգագրական երգ ու պարով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply