Սուրբ Զատիկը՝ Իջևանի ՍՕՍ մանկական գյուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 31, 2013 16:49

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնը Սուրբ Հարության տոնը նշեց Իջևանի ՍՕՍ մանկական գյուղի երեխաների հետ։
ՀԵՀ-ի կամավորները մանկական գյուղի փոքրիկ բնակիչների հետ մասնակցեցին եկեղեցում անցկացվող սուրբ պատարագին, որից հետո ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորներն այցելեցին ՍՕՍ մանկական գյուղ և երեխաներին մատուցեն Հարության տոնը խորհրդանշող նվերներ։
ՀԵՀ-ի Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը նշեց, որ հիմնադրամը սերտորեն համագործակցում է ՍՕՍ մանկական գյուղի հետ։ Իրենց նպատակն է աջակցել սոցիալապես խոցելի խմբերի երեխաներին, քանի որ նրանք ավելի շատ հասարակական ուշադրության կարիք ունեն:
Նշենք, որ Իջևանի ՍՕՍ մանկական գյուղում ապրում են մեկ տասնյակի հասնող ընտանիքներ, որոնք բաղկացած են մայրերից, մորաքույրներից, և յուրաքանչյուր ընտանիք ներառում է 5-7 երեխա:

Դիտվել է 1323 անգամ:
Print Friendly

Leave a Reply