Աստծո տան դուռը մարդու առաջ փակում են ոստիկանները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 31, 2013 16:36

Երեկ ուշ երեկոյան` ճրագալույցի պատարագից հետո, երբ Սուրբ Սարգիս եկեղեցում դեռ բավական մարդ կար, ովքեր պարզապես շարունակում էին իրենց աղոթքը հղել առ Աստված և մոմ վառել, լսվեց եկեղեցում անհասկանալի պատճառներով հայտնված ոստիկանի «ոչ հոգևոր» ձայնը: Նա գրեթե գոռաց, որ բոլորն ազատեն եկեղեցին, քանի որ այն փակվում է: Մարդիկ սկսեցին անշտապ դուրս գալ: Ոստիկանը նույն տոնով պնդեց, որ արագացնեն: Ոմանք խնդրեցին թույլ տալ գոնե վառել մոմը, բայց այդ խնդրանքը ուղղակի մերժվեց:
Վերջինը դուրս գալով եկեղեցուց` նկատեցի, թե ինչպես ներսում մնացին ոստիկանը, քահանան և մոմավաճառ երկու կանայք, ովքեր հաշվում էին օրվա վերջում ավելացած մոմերը, իսկ դռների մյուս կողմից եկեղեցուն մոտեցած մի երիտասարդի «Կարո՞ղ եմ գոնե մոմ գնել, նոր փակեք» խնդրանքին ի պատասխան լսվեց քահանայի ձայնը. «Մոմ չկա»:

Դիտվել է 1468 անգամ:
Print Friendly

Leave a Reply