Թե ինչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգթոնում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 12, 2010 23:56
Թեև ո’չ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ո’չ էլ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր Վաշինգթոնում կայացած իրենց հանդիպման մանրամասների մասին հայտարարություն չեն արել, բայց արտասահմանյան որոշ աղբյուրներ արդեն հաղորդում են որոշ տեղեկատվություն:
Այսպես, շրջանառվում է, թե Սարգսյան-Էրդողան հանդիպման ժամանակ քննարկվել է Թուրքիայի վարչապետի անունից ԱԳՆ գլխավոր խորհրդական Ֆերիդուն Սինիրլիողլուի կողմից փոխանցված նամակը Հայաստանի նախագահին:
Կողմերը մանրամասն քննարկել են հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր և համաձայնության եկել` շարունակել այդ ուղղությամբ երկու երկրների արտաքին գերատեսչական մարմինների գործունեությունը:
Վաշինգթոնում այսօր կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի արգործախարար Էդվարդ Նալբանդյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, թուրքական կողմից` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ ԱԳՆ գլխավոր խորհրդական Ֆերիդուն Սինիրլիողլուն:
1 ժամ 15 րոպե տևած հանդիպման մանրամասների վերաբերյալ պաշտոնապես դեռ չի հաղորդվել:






Facebook
Tweet This
Email This Post
