Քարզայը ժամանել է Քաթար Թալիբանի հետ բանակցություններ վարելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2013 21:30

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը մեկնել է Քաթար Թալիբանի հետ խաղաղությանն ուղղված բանակցություններ վարելու համար: Նախատեսվում է Քաթարում բացել գրասենյակ, որտեղ էլ հետագայում կշարունակվեն բանակցությունները:
Նախքան այս տարվա սկիզբը Քարզայը կտրականապես դեմ էր իսլամիստ ծայրահեղականների հետ բանակցությունների սեղանի շուրջը նստել Աֆղանստանից դուրս:
Իսլամիստները մերժում են անուղղակի բանակցել Քարզայի հետ՝ ասելով, որ նա ԱՄՆ-ի խամաճիկ է:
Քարզայը ընդունել է Քաթարում գրասենյակի բացումը, երբ հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ի զորքերը երկիրը կլքեն 2014թ-ին:
Դեռևս հայտնի չէ, թե բանակցություններում ովքեր են ներկայացնելու երկու կողմերը:

Դիտվել է 1830 անգամ:
Print Friendly

Leave a Reply