Փրկարարարական գործողությունների ընթացքում Լատվիայի ափից պոկված լողացող սառույցի վրայից ավելի քան 220 ձկնորսներ են փրկվել,լուսանկարներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2013 21:20

Երեկ Լատվիայի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը փրկել է Ռիգայի ծովացոցում լողացող սառույցի վրա մնացած 220 ձկնորսների:
Նրանցից 180-ին փրկել են Վակարբուլի քաղաքի շրջակայքում գտնվող լողացող սառույցի վրայից, իսկ մյուս 43-ին՝ Յուրմալա հանգստի գոտու ծովափին լողացող սառույցից:
Պետական հրշեջ և փրկարարական ծառայության ներկայացուցիչը հայտնում է, որ երեք ժամ տևած օպերացիայի ընթացքում իրենք օգտագործել են նավակներ, նավեր և ուղղաթիռներ:
Ազատված ձկնորսներից մեկը պատմում է, թե ինչպես է սառույցի վրայով 10 րոպե վազել մարդկանց հիմնական խմբին միանալու համար:

Նրա տեղեկություններով սառույցը ուժեղ քամիների հետևանքով ծովափից հեռացել է մոտավորապես 4 կիլոմետր:
Լատվիայի հանրային ռադիոյի տեղեկություններով՝ չնայած օպերացիան երեք ժամ է տևել՝ միայն մեկ մարդ է բժշկական միջամտության կարիք ունեցել:
Բալթյան շրջաններում լողացող սառույցներից մարդկանց փրկարարական գործողությունները սովորական երևույթ են հատկապես գարնան սկզբին, երբ եղանակը տաքանում է, սակայն հազվադեպ է պատահում, որ նման մեծ քանակությամբ մարդիկ մնացած լինեն սառույցի վրա:
Սառույցի վրա մնացած Դմիտրի Բելաևը հայտնում է, որ մարդիկ իրենց լավ են զգում:
Նա նաև հայտնում է, որ երբ սառույցի կտորը կոտրվել է իրենք անմիջապես կապվել են փրկարարների հետ և կես ժամ անց նրանք ժամանել են:
Բալթյան շրջաններում սառույցի վրա ձուկ բռնելը բավականին տարածված երևույթ է, սակայն դրա պատճառով յուրաքանչյուր ձմեռ մի քանի մարդ է խեղդվում և բազմաթիվներն էլ փրկվում են:

Դիտվել է 1606 անգամ:
Print Friendly

Leave a Reply