Թուրքիան անհանգստացած է Սիրիայի թուրքմենների համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2013 21:11

Անկարայում բացվել է Սիրիայի թուրքմենական խորհրդի երկրորդ նստաշրջանը, որին մասնակցում են մոտ 360 պատվիրակ, ինչպես նաև Սիրիական ազգային կոալիցիայի և Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիայի ներկայացուցիչներ:
«Anadolu» նստաշրջանի բացման արարողությանը ելույթ է ունեցել վարչապետ Էրդողանը: Նա մասնավորապես հայտարարել է, որ Թուրքիան չի կարող անտարբեր լինել Սիրիայում գտնվող թուրքմեն եղբայրների տառապանքների հանդեպ: «Մենք պաշտպանում և շարունակելու ենք պաշտպանել մեր թուրքմեն եղբայրների շահերը ցանկացած իրավիճակում»,-նշել է Էրդողանը, հավելելով, որ այս նստաշրջանը շատ կարևոր է այն որոշման տեսանկյունից, որը նախատեսվում է կայացնել: Վարչապետը հաջողություն է մաղթել նստաշրջանի աշխատանքներին:
Նշենք, որ Սիրիայում մոտ 3,5 մլն էթնիկ թուրքմեն է բնակվում:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply