Տասնյակ հազարավոր մահմեդականներ Բանգլադեշի փողոցներում աղոթքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով անարգանքի օրենքներ ընդունել բլոգերների դեմ,լուսանկարներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2013 21:05

Այսօր տասնյակ հազարավոր մահմեդական ակտիվիստներ Բանգլադեշի մայրաքաղաքում աղոթքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով ընդունել անարագանքի վերաբերյալ օրենքներ և վերականգնել ժամանակավոր կառավարությունը:

Islami Andolan Bangladesh միավորման անդամները պահանջում են ձերբակալել իսլամի վերաբերյալ վիրավորական արտահայտություններ կատարած աթեիստ բլոգերներին և ընդունել օրենքներ պառլամենտում իսլամին վիրավորած մարդկանց պատժելու համար:

Նրանք հայտարարել են, որ կպաշարեն վաչապետ Շեյխ Հասինայի նստավայրը, եթե մինչև ապրիլի 25-ը իրենց պահանջները չկատարվեն:

Ոստիկանության և լրտավամիջոցների տվյալներով՝ մինչ սա երկրի ամենամեծ ընդդիմական կուսակցության անդամների և ոստիկանության միջև ուրբաթ տեղի ունեցած բախման ընթացքում մահացել է հինգ մարդ:

Ջամաաթ-ե-իսլամի կուսակցության ակտիվիստները ամիսներ շարունակ ցույցեր են կազմակերպել 1971թ-ի անկախության պատերազմի ժամանակ կատարված դեպքերի հետ կապված՝ իրենց կուսակցության ողջ ղեկավար կազմին մեղադրյալի աթոռին նստելուց պաշտպանելու համար:

Ուրբաթ օրվա դեպքը տեղի էր ունեցել, երբ ոստիկանները մտել էին երկրի գյուղերից մեկը կուսակցության ակտիվիստներին ձերբակալելու համար:

Այդ ժամանակ 6,000 գյուղացիներ հավաքվել էին ոստիկաններին խանգարելու համար և նրանք ստիպված կրակ են բացել:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ սպանվել է երեք Ջամաաթի ակտիվիստներ, որոնցից երկուսը տեղում, իսկ մյուսը՝ հիվանդանոցի ճանապարհին:

Ինչ դատարանը վիճիռ է կայացրել Պակիստանից անկախանալու համար պայքարի օրը տեղի ունեցած հանցագործությունների մեղավորներին ձերբակալելու վերաբերյալ, ոստիկանության և ակտիվիստների միջև բախումներում սպանվել է 94 մարդ:

Կառավարության տվյալներով՝ այս ձերբակալությունները անհրաժեշտ են երեք միլիոն մարդու կյանք խլած 1971թ-ի պատերազմի վերքերը բուժելու համար:

Անկախ հաշվարկների համաձայն՝ այդ պատերազմի ընթացքում մահացել է 300,000-ից 500,000 մարդ:

Դիտվել է 1709 անգամ:
Print Friendly

Leave a Reply