Ադանայում հարձակվել են ոստիկանության շենքի վրա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | մարտի 30, 2013 18:51
Թուրքիայի Ադանայի ոստիկանական բաժանմունքի վրա երեկ գիշեր հարձակում է եղել։
Մոտոցիկլետով երկու անհայտ անձ անցել են ոստիկանական շենքի մոտով, կրակ բացել և անմիջապես անհետացել։ Վիրավորվել է մեկ ոստիկան. նրա կյանքին վտանգ չի սպառնում,- հաղորդում է թուրքական “Հուրրիյեթ” կայքը:
Ոստիկաններն այժմ փորձում են գտնել հանցագործներին։ Օգտագործված զենքերից մեկը որսորդական հրացան է եղել։
Դիտվել է 2213 անգամ:





Facebook
Tweet This