Առանց զենքի հեռանալ չկա մեր օրակարգում. PKK

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2013 18:43

Երեկ երեկոյան Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն իր արած հայտարարության ժամանակ, որը համատեղ լուսաբանել են «Kanal D»-ն «CNN Türk»-ը, անդրադարձել է PKK–ի զինյալների հետ քաշվելու հարցին՝ նրանց անվանելով ահաբեկիչներ: «Թող զենքերը վայր դնեն և այդպես հետ քաշվեն: Եթե ուզում են, թող թաղեն զենքերը կամ թողնեն քարանձավներում»,-նշել է Էրդողանը:
«Radikal»-ի փոխանցմամբ՝ Էրդողանի այս հայտարարությանն արձագանքել են PKK–ի` Քանդիլի շրջանում տեղակայված կենտրոնից: Նրանք հիշեցրել են, որ հետ քաշվելու համար կառավարությունը պետք է օրենսդրական հիմք ապահովի, այսինքն` փոփոխություն կատարի սահմանադրության մեջ, ինչպես նաև նշել են, որ առանց զենքի հետ քաշվել չկա իրենց օրակարգում: Հատկապես ընդգծվել է, որ վարչապետը կիրառել է ահաբեկիչ և ահաբեկչություն բառերը և չի արել «քրդական հարց» արտահայտությունը: Նշվել է նաև, որ Էրդողանի նման վարվելակերպը կասկած է առաջացնում, որ կառավարությունը լրջորեն և անկեղծորեն է տրամադրված գործընթացի հարցում: Նման ոճն ու մոտեցումը չի ծառայի խաղաղությանը և հարցի լուծմանը:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply