Google-ի ճամփորդ աղջիկը, չվախենալով բևեռային արջերից, անցել է Անհայտության ճանապարհով Արկտիկան քարտեզագրելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2013 18:39

Տաք հագուստով, ցրտից և բևեռային արջերից չվախեցող ճամփորդները որոշել են օգնել բացահայտել Երկրի ամենահեռավոր անկյունները:
Նրանք շարժական տեսախցիկներ պարունակող 18 կգ զանգված ունեցող ուսապարկերով քարտեզագրում են Արկտիկան Google Street View ծառայության համար:
Google-ը աշխարհի մյուս մասերի քարտեզագրման համար ուղարկում է տեսախցիկներով Street View մեքենաներ:
Սակայն ընդամենը 7,000 բնակչություն ունեցող Կանադայի Իկալուիտ քաղաքում նրանք ստիպված են մեքենաները փոխարինել ճամփորդներով:
Ճամփորդները անցել են գրեթե անհայտ ուղիներով, ինչպիսին օրինակ 15 կմ երկարությամբ Ճանապարհ դեպի անհայտություն փակուղին է:
Street View ծառայության խումբը չորս օր է անցկացրել անսահման տարածություններն ուսումնասիրելով և նկարելով, ինչը հնարավորություն կտա աշխարհի բնակչությանը ծանոթացնել այդ լայնարձակ վայրի բնությանը:
7000 բնակիչ ունեցող քաղաքը հնարավոր կլինի Street View-ով դիտել հուլիսին:
Սակայն այս քարտեզագրումը ոչ միայն աշխարհի մյուս բնակիչների համար է արվում, այլ նաև հենց այդ քաղաքի բնակչության համար, որոնք հույս ունեն այս ծրագրի օգնությամբ մարդկանց գրավել դեպի իրենց քաղաք:
Google Street View-ն նաև հրապարակել է Ճապոնիայում տեղի ունեցած աղետից հետո ամայացած ուրվական քաղաքի նկարները:

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply