ԱՄՆ-ի հայերն ու հույները հակաթուրքական նախաձեռնություն են սկսել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2013 18:31

«CNN Türk»-ը հաղորդում է, որ Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) և Ամերիկայի հելլենական ինստիտուտը (AHI) ԱՄՆ առևտրի նախարարությանը կոչ են արել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առաջիկայում կնքվելիք առևտրական նոր պայմանագրի համար Անկարայի առաջ պայման դնել՝ վերջ տալ Կիպրոսի օկուպացմանը և վերացնել Հայաստանի հետ ստեղծած անօրինական էմբարգոն:
Հայ-հունական համատեղ նամակում, որն ուղղվել է ԱՄՆ-ի նախագահ Օբամայի առևտրական հարցերով զբաղվող փոխներկայացուցիչ Դեմետրոս Մարանտիսին, մասնավորապես ասված է. «Երկու ժողովուրդն էլ Օբամայի կառավարության արդար և օրենքը հարգող առևտրային և ներդրումային քաղաքականությունը գոհունակությամբ են ընդունում, սակայն Թուրքիայի պարագայում բացեիբաց և ստոր կերպով օկուպացիայի տակ է գտնվում ԵՄ-ի անդամ երկիր, և Եվրոպայի վերջին սահմանը փակ պահելով համաշխարհային առևտրական համակարգը խափանող ժողովրդին պարգևատրելը մեր ազգային շահերի, տնտեսական բարօրության կամ հիմնական արժեքների համար առաջընթաց չի ապահովի»:
Նշենք, որ նախագահ Օբաման անցած շաբաթ Կոնգրեսին կարգադրեց Եվրամիության հետ ստեղծել աշխարհի ամենամեծ ազատ առևտրային գոտին: Թուրքիան ցանկանում է ներգրավվել այդ գործընթացում: Այդ նպատակով վարչապետ Էրդողանի ստորագրությամբ նամակ է ուղղվել նախագահ Օբամային:

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply