Թուրքական մամուլը գրել է Հենրիկ Մխիթարյանի մասին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 30, 2013 18:28

Թուրքական սպորտային կայքերից «Fotospor»-ը անդրադարձել է հայ նշանավոր ֆուտբոլիստ Դոնեցկի «Շախտյորի» աստղ Հենրիկ Մխիթարյանի հավանական փոխադրմանը մեկ այլ ակումբ:
Կայքը գրում է, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է անգլիական պրեմիեր լիգայի տիտղոսակիր ակումբներից «Լիվերպուլը»: Իտալական «Fotospor» հեռուստատեսության հաղորդմամբ՝ անգլիական ակումբը 24-ամյա Մխիթարյանի համար առաջարկել է «Շախտյորին» վճարել18 միլիոն եվրո: Անգլիական մեկ այլ ակումբ՝ «Տոտենհեմը», այնպիսի ֆուտբոլիստ է փնտրում, որը կարողանում է հավասարապես խաղալ երկու ոտքով:
Դաշտի կենտրոնում հարձակվողական դիրքում խաղացող Հենրիկ Մխիթարյանը այս տարի մասնակցել է 38 ֆուտբոլային հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Կայքը գրում է, որ հայ ֆուտբոլիստը ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում է:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply