Չափազանց շատ պահանջների պատճառով Ջենիֆեր Լոպեսին հրաժարվել են հրավիրել Հնդկաստանում 60 միլիոն հանդիսատեսի առջև ելույթ ունենալու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2013 18:21

Ջենիֆեր Լոպեսին չեն հրավիրել ելույթ ունենալու տասնյակ միլիոնավոր հանդիսատեսի առջև Հնդկաստանի պրեմիեր լիգայի բացման արարողության ժամանակ, քանի որ նա իրեն սպասարկելու համար առանձին ինքնաթիռ է պահանջել:
Նրա մենեջեր Բեննի Մեդինան կազմակերպիչներից խնդրել էր, որ գերաստղի համար առանձին ինքնաթիռ տրամադրեն և վճարեն հյուրանոցային սենյակների համար, ներառյալ` անձնական խոհարարը և ոճաբանները:
Որոշ աղբյուրներ «Նյու Յորք փոստին« տեղեկացրել են, որ «Պեպսի» ընկերության Հնդկաստանի ներկայացուցիչը մերժել է նրա պահանջները և փոխարենը հրավիրել է ռեպեր Pitbull-ին:
Աղբյուրը «Նյու Յորք փոստին» նաև տեղեկացրել է, որ սա նրա կողմից հիմար քյալ էր, քանի որ այս արարողությունը մեծ թվով հանդիսատես է ունենալու:
Լոպեսի ներկայացուցիչը ժխտել է, որ միջոցառմանը չմասնակցելու պատճառը արարողության կազմակերպիչների չհրավիրելն է, այլ պարզապես երգչուհին չափազանց զբաղված է:
Երգչուհին ստիպված է եղել ժխտելու իր պրիմադոննային վայել պահվածքը՝ նշելով, որ ինքը կարծում է` յուրաքանչյուր մարդ ունի անհրաժեշտ իրերի հատուկ ցուցակ իրեն հարմարավետ զգալու համար:
2010 թ. Լոպեսը կասկածի տակ է դրել «Ամերիկյան կուռք» հաղորդմանը իր մասնակցությունը անխոհեմ պահանջների պատճառով:
ԱՄՆ մամուլի տեղեկություններով՝ նա պահանջել էր տարեկան 20 միլիոն դոլար՝ գումարած անձնական վարսահարդարների, շպարողների, ոճաբանների խումբը և ամբողջական հանդերձարանը:

Դիտվել է 2006 անգամ:
Print Friendly

Leave a Reply