Օջալանին տնային կալանք տալը քննարկման ենթակա չէ. Էրդողան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2013 18:13

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է թուրքական մեդիայի մի շարք ներկայացուցիչների հետ:

Էրդողանը բացառել է քրդերի առաջնորդ, Իմրալը կղզում ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի դատավճիռը տնային կալանքով փոխարինելու մասին խոսակցությունները։

Էրդողանը նշել է, որ իրենք չեն կարող ներում շնորհել, քանի որ այդ կերպ կանարգվի զոհվածների հիշատակը։

“Տնային կալանքն անգամ քննարկման ենթակա չէ”,-ասել է Էրդողանը։

Անրադառնալով Թուրքիայից PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) զինյալների հառանալուն`Էրդողանը նշել է, որ նրանք, ովքեր լքում են երկիրը, պետք է զենքերը թողնեն Թուրքիայում։ “ Եթե նրանք հեռանան զենքերով, դա ակնհայտ սադրանք կլինի”,- ասել է Էրդողանը։

Դիտվել է 899 անգամ:
Print Friendly

Leave a Reply