Բաքվում ուժեղ հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2013 16:21

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում երեկ ուշ երեկոյան ուժեղ հրդեհ է բռնկվել: Այրվել է մոտ 2 000 մ² տարածք, հաղորդում է ադրբեջանական “Contact” լրատվական կայքը:

Ըստ ականատեսների` հրդեհը բռնկվել է նորակառույց շենքի տարածքում: Այնուհետև այրվող փայտերը թափվել են հարևանությամբ գտնվող փակ շուկայի վրա:

Ուժեղ քամու պատճառով հրդեհն արագ տարածվել է: Տուժել է նաև շուկայի մերձակայքում գտնվող բնակելի շենքը: Մարդիկ խուճապահար փողոց են դուրս եկել: Դեպքի վայր են ժամանել 4 հրշեջ հաշվարկ: Մոտ երկու ժամ անց հրդեհն ամբողջությամբ մարվել է:

“Contact”-ի տվյալների համաձայն՝ արտակարգ պատահարի հետևանքով զոհեր չկան, մի քանի մարդ այրվածքներ է ստացել:

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply