Տ. Ուրիխանյանի հայտարարությունը Արկադի Վարդանյանի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 30, 2013 16:17

Ինչպես միշտ՝ կոռեկտ, բայց փաստերով պատասխան մեզ վրա հարձակվողին՝ այս անգամ՝ Արկադի Վարդանյանին․

Արտասահմանում՝ Ռուսաստանում կամ, օրինակ՝ Իսպանիայում միլիոններ պահած ու սեփական ընտանիքը թողած մարդը արդյոք իրավունք ունի՞ ժողովրդի շահերից հանդես եկող ԲՀԿ-ի և առաջնորդի հասցեին հանդես գալ վիրավորանքներով այն պարզ պատճառով, որ վաղ անցյալում քաղացիական պատերազմ կազմակերպելու իր փորձերը չեն հաջողվել, և որ դրանից նեղված լինելով՝ փորձում է իր ցասումն արտահայտել՝ ժողովրդի կողմից սիրվածների վրա հարձակվելով: Իրականում բոլորին հասկանալի է, թե ում ջրաղացին է ջուր լցնում չհաջողված սույն դեմոնստրատորը, որը որպես ական ներդրվել է ընդիմության դաշտում: Եթե կա պարզաբանելու խնդիր, ապա պարզաբանեմ․ նայե՛ք՝ ում է քննադատում ԲՀԿ-ն և հասկացե՛ք՝ ում է հետևաբար անուղղակիորեն պաշտպանում նեղ օրերին Հայաստանը լքած ու բոլորի կողմից արդեն մոռացված այդ անձը:

Հարգանքով՝ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյան

Դիտվել է 784 անգամ:
Print Friendly

Leave a Reply