Արաբական Լիգայում Սիրիայի ընդդիմության զբաղեցրած աթոռը խորհրդանշական է. վերլուծաբաններ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2013 16:09

Սիրիայի ընդդիմությանը Արաբական Լիգայում տեղ հատկացնելու որոշումը կարող է լինել զուտ խորհրդանշական, կարծում են վերլուծաբանները և ընդդիմախոսները:
Նախորդ շաբաթ գլխավոր ընդդիմադիր Ազգային կոալիցիան ապստամբների վարչապետի պաշտոնում ընտրել է Ղասսայ Հիտտոյին, ում պարտականությունն է ապստամբ տարածքների ղեկավարման համար ձևավորել կառավարություն:
Սակայն այս քայլը աջակցություն չի ստացել Վաշինգտոնի և ապստամբության կողմնակից Ռիադի կողմից: Նրանք նախընտրում են ձևավորել կառավարություն՝ վարչակարգի և ընդդիմության գործիչների միջև երկխոսության արդյունքում:
Վերլուծաբանները կարծում են, որ առանց միջազգային աջակցության Արաբական Լիգայում ընդդիմադիր ուժերի կողմից զբաղեցրած աթոռը միայն կարող է բերել խանդավառություն և ուրիշ ոչինչ:

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply