Հյուսիսային Կորեան հայտարարել է պատերազմական դրություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2013 16:01

Շաբաթ Հյուսիսային Կորեան հայտարարել է պատերազմական դրության մեջ մտնելու մասին:
«Այս պահից ի վեր Հյուսիսային և Հարավային Կորեաների հարաբերությունները մտնում են պատերազմական դրության մեջ են և երկու երկրների միջև ծագած ցանկացած խնդիր կլուծվի համապատասխան կերպով»,- ասվում է Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալության հայտարարության մեջ:
Համաձայն Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության աշխատակցի՝ Հյուսիսային Կորեայի կողմից չի նկատվել ռազմական կամ ագրեսիա պարունակող այլ գործողություն:
Հյուսիսային Կորեան դեռևս մարտ ամսից սպառնում է հարձակում իրականացնել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի ռազմաբազաների վրա:
Հիշեցնենք, որ մարտին մեկնարկել են ամերիկյան և հարավկորեական համատեղ զորավարժությունները:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply