Գյումրիում հարյուրավոր անօթևան ընտանիքներ բնակարաններ չեն ստանալու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մարտի 30, 2013 15:46Գյումրու տնակներում բնակվող հարյուրավոր ընտանիքների թվում կան բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք երկրաշարժի հետևանքով իրենց բնակարանները չեն կորցրել, որովհետեւ այդ ժամանակ վարձով են բնակվելիս եղել այլոց բնակարաններում: Այդ իսկ պատճառով նրանք չեն համարվում երկրաշարժից անօթևաններ և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Նրանց ճակատագիրը մնում է անհայտ, և դժվար է անգամ կռահելը, թե նման համատարած գործազրկության ու սոցիալ-տնտեսական աղետալի պայմաններում այդպիսի ընտանիքները երբևէ բնակարաններ կունենա՞ն:
Դիտվել է 924 անգամ:





Facebook
Tweet This