Երիտասարդները քննարկում են կրթության որակի խնդիրները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 30, 2013 15:38

Կրթության որակը մշտապես եղել և շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը մարտի 29-31-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում իրականացնում են «Կրթական որակ. արդի հիմնախնդիրները և երիտասարդության դերը որակի բարձրացման գործընթացներում» խորագրով սեմինար-քննարկում: Ծրագրին մասնակցում է մոտ 70 երիտասարդ։
Սեմինար-քննարկման նպատակն է երիտասարդությանն առավել հանգամանորեն ներկայացնել «կրթական որակ» հասկացության բուն էությունը, կարևորել այն և առանձին-առանձին անդրադառնալ դրա հետ առնչվող հիմնախնդիրներին՝ շեշտելով հենց երիտասարդության դերը կրթական որակի բարձրացման գործընթացում:
«Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանը կարևորում է երիտասարդների կողմից կրության որակի խնդրին անդրադառնալը, քանի որ առաջինը նրանք պետք է խորությամբ գիտակցեն գիտելիքի արժևորման, կրթության որակի բարձրացման հարցը։ «Ուսանողներն այսօր վճարում են գիտելիքի համար, և պետք է իրենք շահագրգիռ լինեն որակյալ կրթություն ստանալու հարցում, քանի որ այսօր ստացած որակյալ կրթությունը վաղվա իրենց բարեկեցության գրավականն է»,- ասաց Արմինե Բարսեղյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 748 անգամ:
Print Friendly

Leave a Reply