Հակաբիոտիկները սրտի նոպայի պատճառ կարող են դառնալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2013 13:32

Եթե դուք վերին շնչուղիների հիվանդությունից բուժվում եք հակաբիոտիկներով, ապա պատրաստ եղեք, որ հնարավոր է սրտի խնդիրներ առաջանան: Շվեդիայի մասնագետները վստահեցնում են, որ հակաբիոտիկները սրտի նոպա են առաջ բերում այն մարդկանց մոտ, որոնք տառապում են մրսածության հետևանքով: Նրանք ուսումնասիրել են այդ խմբից կլարիթրոմիցինի ազդեցությունը , որը հիմնականում նշանակում են թոքերի հիվանդության  քրոնիկ սրացման ու պնևմոնիայի դեպքում: Ավելի վաղ նման ուսումնասիրություն կատարվել էր ու մասնագետները պարզել էին, որ այդ դեղամիջոցը մեծացնում է սրտի նոպայից հանկարծակի մահվան հավանականությունը:

Դիտվել է 1471 անգամ:
Print Friendly

Leave a Reply