Տիբեթյան ավանում սողանքի հետևանքով 80 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 30, 2013 12:54

Տիբեթյան հանքարդյունաբերական ավանը ծածկվել է սողանքով: Լհասայից արևելք գտնվող ավանը մի  քանի հարյուր տոննա ցեխով է ծածկվել ու լեռնապարներով: Այդ ծանրության տակ է թաղվել ավելի քան 80 մարդ: Փրկարարներին ոչ մի կենդանի մարդու գտնել չի հաջողվել: Տարածքը, որը ծածկվել է սողանքի հետևանքով` 4 քմ կմ է զբաղեցնում: Այդ ավանը գտնվում է 500մ ծովի մակերևույթից բարձր, Տիբեթի մայրաքաղաքից արևելք: Այստեղ հանքագործներն արդյունահանում էին պղինձ, արծաթ ու ոսկի:

Դեպքի վայրում  շուրջ հազար փրկարար է աշխատում: Նրանք այդ նպատակով ծանր տեխնիկա են կիրառում, որպեսզի կարողանան հեղուկ ցեխի տակ հայտնված տները պեղեն:

Տեղում աշխատում են կինոլոգները ու հատուկ կենդանի մարդկանց որոնող մասնագետներ:

Դիտվել է 1698 անգամ:
Print Friendly

Leave a Reply