Պատահարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 30, 2013 11:31

Հրդեհ Սևան քաղաքում

Մարտի 30-ին, ժամը 03.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Հրազդան փողոցի թիվ 29 տանը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.35-ին, մարվել՝ 04.50-ին: Ա. Ղազարյանին պատկանող տան խորդանոցում այրվել են վառելափայտ՝ 5 խմ և աթար՝ 2 խմ:

***

Այրվել է հացատան տանիքը

Մարտի 30-ին, ժամը 00.18-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում այրվում է հացատան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.45-ին, մարվել` 02.25-ին: Այրվել են Բ. Բադալյանին պատկանող հացատան տանիքի փայտե կառուցատարրերը` 30 քմ և տանիքում կուտակված աթար` 5 խմ:

***

ՃՏՊ Երևան–Գյումրի ավտոճանապարհին

Մարտի 29-ին, ժամը 18.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.20-ի սահմաններում Երևան–Գյումրի ավտոճանապարհի 55-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն» մակնիշի 17 ՏՏ 549 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

ՃՏՊ-ի հետևանքով վարորդ, 1952թ. ծնված Ս. Սողոմոնյանը և ավտոմեքենայի ուղևորներ` 1984թ. ծնված Լ. Սարգսյանը, 1980թ. ծնված Ի. Պողոսյանը և 1983թ. ծնված Կ. Հարությունյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թալին քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն:

Բժիշկները Լ. Սարգսյանի և Ի. Պողոսյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Սողոմոնյանինը և Կ. Հարությունյանինը՝ բավարար:

***

ՃՏՊ Արագածոտնի մարզում

Մարտի 29-ին, ժամը 16.18-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Հնաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն» մակնիշի 32 ԼՏ 907 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորակը

ՃՏՊ-ի հետևանքով վարորդ, 1979թ. ծնված Կ. Սարգսյանը և ուղևոր, 1990թ. ծնված Ա. Պողոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները ձորակից տուժածներին պատգարակով տեղափոխել են դեպի շտապօգնության մեքենան:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

***

Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել

Մարտի 29-ին, ժամը 14.47-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Շահումյան փողոցում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:

***

Հրդեհ եղեգնուտում

Մարտի 29-ին, ժամը 11.51-ին ահազանգ է ստացվել, որ ԱՄՆ դեսպանատան մոտ` Երևանյան լճի ափին, այրվում է եղեգնուտ:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.53-ին, մարվել 13.14-ին: Այրվել է 2 հա եղեգնուտ:

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply