ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մարտի 30, 2013 11:21
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Դիտվել է 780 անգամ:





Facebook
Tweet This