Սոսո Պավլիաշվիլու դեմ սպանության մեղադրանքով գործ է հարուցվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 30, 2013 9:09
Թբիլիսիում Սոսո Պավլիաշվիլու դեմ գործ է հարուցվել վրացի գործարարի սպանության դեպքի առնչությամբ, հաղորդում է “9-րդ ալիքը”:
Վրաց գործարար Ավթանդիլ Ադուաշվիլին սպանվել է իր մեքենայի մեջ 2012-ի նոյեմբերին:
Հիշյալ հեռուստաալիքի տվյալներով, Վրաստանի դատախազությունը հաստատել է, որ Պավլիաշվիլու դեմ դատական գործ է հարուցվել: Որոշ ականատեսներ որպես սպանության պատվիրատու Պավլիաշվիլու անուն են տվել: Հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ այդ գործով ձերբակալվել է Պավլիաշվիլու բարեկամ Չխապելիյան և 5 այլ անձինք:
Ավելի վաղ Սոսո Պավլիաշվիլին “Ռուսթավի-2” հեռուստաընկերությանը հայտնել էր, որ սպանվածն իր լավագույն ընկերն էր ու, ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությունը, որ իբր ինքը սպանության մասնակից է` պարզապես անհեթեթություն է:






Facebook
Tweet This
Email This Post
