Միմյանց կհանդիպեն առաջատարները, նաև հետնապահները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 30, 2013 7:58

ՖԻՄԱ-ի մարզասրահում շարունակվող մինչև 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության 3-րդ օրը մրցող թիմերի պայքարում կողմերից մեկն ակնհայտորեն ուժեղ էր: Արձանագրվեցին այսպիսի արդյունքներ. Շենգավիթ 2 – ԽՄՕՄՄ` 16:34 (11:18), Աջափնյակ – Շենգավիթ 1` 36:24 (18:10), ՀՄԴ – Հրազդան` 32:11 (18:7), Քվանտ – Վանաձոր` 8:18 (4:10):

Այսպիսով, առաջին խմբի առաջատարներն են` Վանաձորի, Ալավերդիի, ՀՄԴ-ի հավաքականները, որոնք վաստակել են 4-ական միավոր: Վերջինս  երկու մրցակիցներից մեկ խաղ ավելի է անցկացրել` 3 անգամ է խաղահրապարակ դուրս եկել:

Երկորդ խմբում էլ 4-ական միավորով առջևում են Արցախի, Աջափնյակի, ԽՄՕՄՄ-ի հավաքականները: Առաջին երկու թիմերն անցկացրել են 2, վերջինը` 3 հանդիպում:

Վաղը  կհանդիպեն առաջտարները:  Կկայանան Վանաձոր – Ալավերդի, Աջափնյակ – Արցախ խաղերը:

Շենգավիթ 1 և Շենգավիթ 2, Քվանտ -Հրազդան հանդիպումներն էլ ուշագրավ են այն բանով, որ այս թիմերը դեռ չեն ճաշակել հաղթանակի քաղցրությունը: Այնպես որ, հետաքրքիր մրցավեճեր են սպասվում:

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply