ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Emedia.am լրատվական կայքի հարցին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 29, 2013 23:59

Հարց. Բաթումում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ Էլմար Մամադյարովը փորձել է եռակողմ համագործակցությունը ներկայացնել որպես Հայաստանի դեմ ուղղված ուղերձ։ Ինչ կասեք այդ կապակցությամբ։

Պատասխան. Օրինաչափ է, որ հակաժողովրդավարական գաղափարախոսությամբ առաջնորդվող երկրի արտգործնախարարը չի հասկանում, որ ժամանակակից աշխարհում ինչ-որ մեկի հետի փոխարեն, ինչ-որ մեկի դեմ բարեկամություն անելն անհեռատեսական է:

Վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանը դադարեցնի նոր բաժանարար գծեր ստեղծելու իր անհեռանկար քաղաքականությունը, որի նպատակն է ժառանգական ավտորիտար իշխանության պահպանումը։

Դիտվել է 2066 անգամ:
Print Friendly

Leave a Reply