Լևոն Արոնյանը 3-րդ անգամ պարտվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 29, 2013 23:59

Լոնդոնում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրից առաջ Լևոն Արոնյանը և Վլադիմր Կրամնիկը բարեկամաբար զրուցեցին և խաղատախտակի առջև նստեցին:

Այդուհանդերձ,  պարտիան սուր ստացվեց: Ընդ որում, միջնախաղից հետո  երկու կողմերի հաղթելու հնարավորությունները հավասար էին, դժվար էր որևէ մեկին նախապատվությունը տալ: Խաղավերջում սպիտակներով հանդես եկող Արոնյանը 7 քայլ կատարելու համար 3 րոպե ժամանակ ուներ: Ի վերջո, 61-րդ քայլին Լևոնն իրեն պարտված ճանաչեց:

Հայ գրոսմայստերն կարևոր այս մրցաշարում 3-րդ անգամ խաղասեղանից հեռացավ պարտված:

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply