Սկզբում սատկած խոզերը, այժմ սատկած բադերն են աղտոտել Չինաստանի գետերից մեկի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 22:04

Շանհայի մոտակայքում գտնվող գետից հազարավոր սատկած խոզերի հեռացնելուց հետո, չինացի պաշտոնյաները այժմ հանրությանը հավաստիացնում են, որ մեկ այլ գետի ափին հայտնաբերված հարյուրավոր նեխած բադերը առողջական վտանգ չեն պարունակում:
Սիչուան նահանգի համայնքի ներկայացուցիչը պետական ռադիոյին հայտնել էր, որ նահանգի բարձրաստիճան պաշտոնյաներին ավելի քան 1,000 սատկած բադերի մասին տեղեկացրել են երեքշաբթի օրը: Բադերը հայտնաբերվել են Նահնե գետի Պենգշան համայնքի հատվածում ավելի քան 50 պլաստիկե պարկերի մեջ:
Ներկայացուցիչը նաև ավելացրել է, որ կառավարությունը վստահեցրել է բնակիչներին, որ բադերը ախտահանվել և թաղվել են, ուստի ոչ մի վտանգ չի սպառնում տարածքի բնակչությանը և ընտանի կենդանիներին, քանի որ Նահնե գետի ջուրը չի օգտագործվում խմելու նպատակով:
Տեղական իշխանությունները չեն կարողացել պարազել բադերի սատկելու պատճառը, քանի որ դրանց մարմինները չափազանց կազմալուծված են եղել:
Սիչուանի կենդանիների առողջության վերահսկման բյուրոյի ղեկավարը հայտնում է, որ իրենք այցելել են տարածքի 390 բադերի բուծարաններ և համաճարակի բռնկման ոչ մի նշան չեն հայտնաբերել, այդ իսկ պատճառով ենթադրում են, որ բադերը սատկել են եղանակի կտրուկ տաքանալու հետևանքով:
Պանշան համայնքի ընտանի կենդանիների բյուրոն հետագա քայլեր է ձեռնարկում սատկած բադերին գետը լցրած ֆերմերներին գտնելու և պատժելու համար:

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply