Թուրք լրագրողներին թույլ չեն տալիս մտնել գերմանական դատարան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 21:24

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը խտրականություն է համարել այն, որ թուրք լրագրողներին թույլ չեն տալիս մտնել գերմանական դատարան, որտեղ քննվելու է նացիստների, «NSU» ահաբեկչական կազմակերպության անդամների գործը, որոնք ութ թուրք են սպանել Գերմանիայում: Բոզդաղի խոսքերով՝ գերմանական դատարանի նման սուբյեկտիվ որոշումը կասկած է հարուցում, որ գերմանացի դատավորների կայացրած վճիռը արդարացի կլինի: «Նման գործողությունները հարիր չեն իրավական երկրին: Հուսով եմ, որ Գերմանիայի դատական ուժերը կվերանայեն իրենց որոշումը»,-Բոզդաղի խոսքերն է վկայակոչում «Anadolu» գործակալությունը:
Նշենք, որ 2000-2007 թվականներին Գերմանիայում վերոնշյալ ահաբեկչական կազմակերպության անդամները 10 մարդու էին սպանել, որոնցից 8-ը գերմանաբնակ թուրքեր են եղել:

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply