Մերլին Մոնրոյի ինքնասպանության մտքերը պարունակող նամակները աճուրդի են հանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 21:17

Մերլին Մոնրոն իր ներկայացումների ղեկավարին ուղղված նամակում հայտնել է իր հուսահատության մասին և որ իրեն թվում է, թե «կխելագարվի»:

Դեղամիջոցների չափից մեծչափաբաժնի օգտագործումից մահացած աստղը իր հրահանգիչ Լի Ստրասբերգին հայտնել էր տեսախցիկի առջև ունեցած իր պայքարի մասին:

Սպասվում է, որ ձեռագիր նամակը կվաճառվի մինչև 33,000 ֆունտ ստեռլինգով: Այն օնլայն աճուրդում վաճառքի հանված պատմական փաստաթղթերից մեկն է:

Վաճառքի հանված նամակների շարքում են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գրված գեներալ Դուայթ Դ. Էյզենհաուերի նամակները՝ ուղղված իր կնոջը, ինչպես նաև Ջոն Լենոնի Պոլ ՄքՔարտնիին ուղղված տպագիր նամակը:

«Իմ կամքը շատ թույլ է, ես ոչինչ չեմ կարող տանել: Հնարավոր է, որ խելագարի տպավորություն թողնեմ, բայց ինձ թվում է, որ ես խելագարվում եմ: Ուղղակի, երբ ես կանգնում եմ տեսախցիկի առջև, իմ կենտրոնացումը և այն ամենը, ինչ փորձում եմ սովորել լքում են ինձ: Այնուհետև, ինձ թվում է՝ ես գոյություն չունեմ մարդկանց շարքում» գրում է նա:

Մոնրոյի նամակը գրված է Hotel Bel-Air գլխատառերն ունեցող բլանկի վրա:

Նամակը կվաճառվի 20,000-ից 30,000 ֆունտ ստեռլինգի սահամաններում մայիսի 30-ին կայանալիք աճուրդում:

Մոնրոն իր կարիերայի գագաթնակետին դիմել էր ամերիկյան դերասանական մեթոդի հիմնադիր Ստրասբերգին իր ընդունակությունները մեծացնելու համար:

Նրա նամակը ամերիկացի անանուն կոլեկցիոների կողմից աճուրդի հանված 250 փաստաթղթերից մեկն է:

Փաստաթղթերը ապրիլի 8-16-ը կցուցադրվեն Դուգլասում Էլիմենի Մեդիսոն պողոտայի գեղարվեստի թանգարում:

Դիտվել է 1358 անգամ:
Print Friendly

Leave a Reply