Մահացել է Հարի Փոթերի 65-ամյա դերասան Ռիչարդ Գրիֆիթսը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 20:57

Բրիտանացի դերասան Ռիչարդ Գրիֆիթսը, ով հայտնի է որպես Հարի Փոթերի քեռին, մահացել է 65 տարեկան հասակում: Սրա մասին հինգշաբթի ասել է դերասանի գործակալը:
Բրիտանացիների կողմից սիրված դերասանը մահացել է հինգշաբթի սրտի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով:
«Ցանկացած վայր նրա ներկայությամբ դառնում էր կրկնակի ուրախ և խելացի: Ես հպարտեմ, որ նրան գիտեմ»,-ասել է Հարի Փոթերի դերակատար Դանիել Ռեդքլիֆը:
Գրիֆիթսը ծնվել է 1947թ հուլիսի 31-ին Յորքշիրում՝ խուլ ծնողների տանը:
Դպրոցից հեռացել է 15 տարեկան հասակում, սակայն հետագայում վերադարձել է կրթություն ստանալու՝ նախքան Թագավորական Շեքսպիրի ընկերությանը միանալը:

Դիտվել է 1567 անգամ:
Print Friendly

Leave a Reply