Պուտինը վերականգնել է «Աշխատանքի հերոս» կոչումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 20:52

Հինգշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերականգնել է «Աշխատանքի հերոս» պատվավոր կոչումը, որը առաջին անգամ կիրառվել է լենինյան ժամանակաշրջանում:
Նախագահի հրամանով վերականգնված կոչումը դադարել է կիրառվելուց 1991թ, երբ Խորհրդային Միությունը կազմալուծվեց:
Պուտինի կարծիքով Խորհրդային Միությունում «Աշխատանքի հերոս» կոչումը արդարացված էր: Նրա խոսքերով դրան նաև համակարծիք է առաջատար մասնագիտական միությունը, նկատի ունենալով Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միությանը:
«Աշխատանքի հերոս» կոչումը Խորհրդային Միությունում ամենաբաղձալի պարգևն էր: Այն շնորհվում էր այն աշխատողին, ով սահմանված աշխատաքանակից կատարում էր ավելին:

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply