Բրիտանացի կնոջը մեկ տարվա ազատազրկում է սպառնում Աբու Դաբիյում ամուսնացած տղամարդու հետ ճաշելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 20:32

Բրիտանացի ուսուցչուհին հնարավոր է մեկ տարի անցկացնի Աբու Դաբիյի բանտում ամուսնացած տղամարդու հետ ճաշելու համար:
Կնոջը, որի անունը չի նշվում, նրա գործընկերներից մեկը ծանոթացրել է սիրիացի տղամարդու հետ, ով նրանց հետ ճաշել է:
Տղամարդու կինը իմանալով, որ նա ճաշել է մեկ այլ կնոջ հետ, պահանջել է, որ զույգին պատասխանատվության ենթարկեն:
Բրիտանացի կինը չորեքշաբթի օրը կանգնել է դատարանի առջև իր ամուսինը կամ հարազատը չհանդիսացող տղամարդուն ընկերակցելու և առանց թույլտվության ալկոհոլ օգտագործելու համար:
Աբու Դաբիի դատարանը լսեց կնոջ պատմությունը, թե ինչպես է նա իր կոլեգայի հետ գնացել սիրիացի տղամարդու տուն և ճաշել, որից հետո իր գործընկերը հեռացել է, իսկ նա սիրիացի տղամարդու հետ մի բաժակ գինի է խմել, որից հետո ոստիկանությունը ժամանել է տղամարդու տուն, քանի որ տղամարդու կինը, նրանց բռնացնելով, բողոք էր ներկայացրել:
Հաջորդ օրը սիրիացին և նրա կինը կռվել էին, որից հետո ամուսինը խնդրել էր նրան հեռանալ, իսկ բրիտանացին և սիրիացի տաղամարդը ձերբակալվել են:
Մահմեդական շարիաթի օրենքներով առաջնորդվող խիստ օրենսդրությամբ մեղավոր ճանաչվելու դեպքում ուսուցչուհին 12 ամիս կանցկացնի բանտում:
Տղամարդուն չեն պատժի բրիտանացու հետ շփվելու համար, քանի որ այլ կանանց հետ շփվելը տղամարդու համար մեղք չի համարվում, սակայն նրան այլ տուգանքներ են սպասվում:

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply