Էրեբունի եւ Նորքի զանգվածները սպասարկող միկրոավտոբուսների վարորդները դադարեցրել էին աշխատանքը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 12, 2010 23:20

Լցակայաններում գազի գնի հերթական թանկացմամբ պայմանավորված՝ երկուշաբթի օրը Երևանի ներքաղաքային մի շարք երթուղիներ, մասնավորապես՝ Էրեբունի և Նոր Նորքի զանգվածները սպասարկող միկրոավտոբուսների վարորդները դադարեցրել էին աշխատանքը։

Ապրիլի 1-ից ավտոգազալցակայաններում 1 խորանարդ մետր գազի գինը 180-ից դարձավ 200 դրամ։ Լցակայաններում թանկացումները պայմանավորեցին «ՀայՌուսգազարդ»-ի կողմից մատակարարվող գազի գնի թանկացմամբ. խոշոր սպառողների համար 1000 խորանարդ մետր գազի գինը ապրիլի 1-ից սահմանվել է 243 դոլար՝ նախկին 215-ի փոխարեն։ Հիմնականում գազով աշխատող հասարակական տրանսպորտի վարորդները կարծես թե հաշտվել էին այս թանկացումների հետ, սակայն նախօրեին լցակայաններում գազի գինը կրկին 20 դրամով բարձրացել է։

Վարորդների հիմնական պահանջն է՝ նվազեցնել գազի սակագինը, թեև ոմանք նաև ասացին, թե ժամանակն է թանկացնել ուղևարձը։

Կեսօրին մոտ լուր ստացվեց, որ երևանյան լցակայաններում գազի նոր թանկացումը չեղյալ է հայտարարվել և 1 խորանարդ մետր գազը վաճառվում է 200 դրամով։ Վարորդներից շատերը որոշեցին վերադառնալ երթուղի:

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply